Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
19.12.2017 | 09:37

...թե ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, երբեմնի «կարկառուն» ԲՀԿ-ական Վահրամ Առաքելյանը, որը 2015-ին հայտնի պատճառներով դուրս եկավ ԲՀԿ-ից ու դարձավ «հավատավոր» ՀՀԿ-ական, որ չկորցնի պաշտոնը, որը նաև «համատեղությամբ» ոչ անհայտ և նույնքան «կարկառուն» երբեմնի ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է (այն Բազմասերի, որն էլ իր հերթին իր «սերը» գցեց ՀՀԿ-ի «վրա», փորձեց պատգամավոր ընտրվել ՀՀԿ-ական քվոտայով ու ձախողվեց), բավականին դաժան է վարվում իրենց օպոնենտների նկատմամբ:

Վահրամ Առաքելյանը ապրուստի միակ միջոցը դասախոսությամբ հայթայթող, ՀՀԿ-ին ընդդիմադիր-ժառանգական Արմեն Մարտիրոսյանի ժամերը վերջին տարում մի քանի անգամ կրճատել է, որպեսզի սեփական կուսակցությունում պապից ավելի կաթոլիկ համարվի:

Դիտվել է՝ 14199

Մեկնաբանություններ