Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահ կճարվի, իսկ քաղաքական պաշտոնյա՝ հազիվ թե

Նախագահ կճարվի, իսկ քաղաքական պաշտոնյա՝ հազիվ թե
18.01.2018 | 22:44

Երբ Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ինչ չափորոշիչներ պետք է ունենա ապագա նախագահը, այն է՝տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել, բոլորը սկսեցին փնտրել նրան: Իհարկե, այդ չափորոշիչներն ընդունելի են, բացի մեկից՝ մարդ, որը պետք է լինի նախագահ ու նաև քաղաքականությամբ զբաղված չլինի: Երբ նախագահի պաշտոնը քաղաքական է, նա մշտապես առնչվելու է քաղաքական որոշումների հետ, ինչպե՞ս կարող է ապաքաղաքական անձ լինել: Ավելին, երբ նշում ենք, որ նախագահի լիազորությունները կրճատվել են ու նա «արարողակարգային» պաշտոնյա է լինելու, ՀՀԿ-ականները հակադարձում են, թե ապագա նախագահը բավական շատ լիազորություններով է օժտված լինելու և շատ հարցերում մեծ դերակատարում է ունենալու:

Ի դեպ, նախագահի այս հայտարարությունից հետո սեփական կուսակիցները դժվարանում են պարզաբանել, թե ինչպես կարող է նախագահը լինել ապաքաղաքական: Օրինակ, ինչպես կարող է խորհրդարանն ընտրել մի անհատի, որը ոչ մի առնչություն չի ունեցել Հայաստանի քաղաքական կյանքի հետ, չունի հստակ տեսակետ քաղաքական զարգացումների վերաբերյալ: Իզուր չեն նաև այս առնչությամբ սոցցանցերում քննադատություններն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների անունների հրապարակումը, որոնք երբեք քաղաքականության հետ կապ չեն ունեցել: Հենրիխ Մխիթարյանից սկսած մինչև Գարիկ Մարտիրոսյան և Լևոն Արոնյան: Մարդիկ, ովքեր լավ տիրապետում են օտար լեզուներին, ունեն լայն կապեր Սփյուռքում և Հայաստանում, վայելում են հեղինակություն և, ամենակարևորը` երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել, որևէ կուսակցության անդամ չեն: Երբ այս հայտարարությունը մտավորականների հետ հանդիպմանն արել է երկրի ղեկավարը, հետաքրքիր է` նրանցից քանիսի՞ մտքով է անցել, որ ինքը պոտենցիալ նախագահի թեկնածու է:
Այս չափորոշիչներով նախագահի թեկնածու հաստատ կարելի է գտնել, իսկ քաղաքական պաշտոնյայի` հազիվ թե:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ