Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ վատ չեն տանում

Ինչու՞ վատ չեն տանում
20.04.2018 | 00:30

Վարչապետի ընտրությունից հետո «Ծառուկյան» խմբակցությունում, մեր տեղեկություններով, քննարկումների դաշտ է բացվել: Ակնհայտ էր, որ այս քաղաքական ուժը միանման չէր կարող քվեարկել, քանի որ իշխանասերների մեծ բանակ ունի: Հիմա էլ սկսել են մեկիկ-մեկիկ ծանրութեթև անել, թե կողմ քվեարկողներն ինչու են իրենց ընդդիմադիր վարկանիշը գցում: Այն էլ այսօրվա լարվածության ֆոնին, երբ հասարակական մեծ ընդվզում կա, գոնե քվեարկությամբ ձևականությունը պահեին: Վարչապետի ուղիղ եթեր հեռարձակվող ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության նման կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին, քանի որ հասարակական ընկալման մեջ նրանք լիովին կորցրին ընդդիմադիրի համբավը:


«Սրտով» իշխանական ծառուկյանականներից մեկն իր «բախտակից» կուսակցի առաջ նեղվել է. «Բոլոր հարցերում իշխանության հետ եք, բայց ասում են՝ ընդդիմություն խաղա, ու՞մ ենք խաբում»: «Կարեն Կարապետյանը, որ վարչապետ ընտրվեց, գնացի բարևեցի, շնորհավորեցի, սարքեցին մի մեծ պատմություն: Հիմա որ խմբակցության կեսը Սերժ Սարգսյանին է բացահայտ ընտրել, ինչու՞ էդքան վատ չեն տանում»:
Ի դեպ, վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը ոչ միայն գործով կիսաընդդիմություն խաղաց, այլև խոսքով՝ ոչ մի սուր ելույթ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.