Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսնես՝ քանի անգամ է փոշմանել

Տեսնես՝ քանի անգամ է փոշմանել
24.05.2018 | 21:44

Այսօր նախագահ-վարչապետ հարաբերությունների մասին է խոսել Արմեն Սարգսյանը: Պատրաստակամ, մտածող, տաղանդավոր ու աշխատասեր որակելով Նիկոլ Փաշինյանին, նախագահն ասել է, որ շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ են միմյանց հետ: «Իմ տպավորությամբ՝ երկկողմանի հարգալից, շատ կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ են, ես որևէ խնդիր չեմ տեսնում նրա հետ»,- հավելել է նա: Շատ հետաքրքիր է հնչում «կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ» արտահայտությունը, քանի որ երկրի ղեկավարը գրեթե ոչ մի լիազորություն չունի, էլ ու՜ր մնաց «կոնստրուկտիվ» աշխատանքային հարաբերություններ ունենա: Նա վարչապետի որոշումները հաստատողն է և անգամ եթե այդ որոշումներն էլ ցանկություն չունենա հաստատելու, ըստ նոր օրենսդրության, դրանք մեխանիկորեն ընդունված են համարվելու: Սա ինչ-որ առումով հիշեցնում է ՀՀԿ-ի իշխանությունը, երբ կառավարության ցանկացած օրենք ԱԺ մեծամասնությունն առանց որևէ այլևայլության դակում էր: Տարբերությունն այն է, որ հիմա Արմեն Սարգսյանն ընդունի, թե ոչ, այդ որոշումներն ի կատար են ածվելու:


Ասել է` նախագահը զուտ սիմվոլիկ դերակատարում ունի, և դժվար է ասել, թե ինչ համագործակցություն կարող է լինել լիազորազուրկ նախագահի և սուպերվարչապետական լիազորություններ ունեցող Նիկոլ Փաշինյանի միջև: Այդուհանդերձ, տարբեր քաղաքական գործիչներ անընդհատ ասում են, թե պետք է օրենսդրական փոփոխություններ անել և վարչապետի լիազորությունները կրճատել՝ նախագահին որոշակի լիազորություններով օժտելով: Սակայն երևում է, կառավարությունը դեռ այլ խնդիրներով է զբաղված և այս հարցն առաջնային չի դիտարկում:
Ամենազավեշտալին այն է, որ սահմանադրությունը ժամանակին «կարվեց» ամբողջովին Սերժ Սարգսյանի հագով, սակայն այն կրեց բոլորովին այլ մարդ: Տեսնես՝ առնվազն այս հարցում քանի անգամ է փոշմանել Սերժ Սարգսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ