Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խնդիրը հայտնի ու անհայտ տնտեսագետները չեն

Խնդիրը հայտնի ու անհայտ տնտեսագետները չեն
02.07.2018 | 20:36

Հայաստանի քաղաքացիների կյանքը կբարելավվի, երբ տնտեսությունը զարգանա կամ առնվազն մեծ ճեղքում արձանագրի: ՈՒստի պատահական չէ, որ ամեն կառավարության ու վարչապետի գործը տնտեսության խնդիրներն օր առաջ լուծելն է: Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց, առաջին քայլը հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլու հետ «տեսակամուրջով» զրուցելն էր, որի ընթացքում տնտեսագետը խոստացավ օգնել հայրենիքին: Սակայն նա բավական հետաքրքիր շեշտադրում էլ արեց, որ Հայաստանի խնդիրների լուծումն այստեղ ապրող մարդկանց ձեռքում է: Հայաստանում շատ տնտեսագետներ ևս կարծիք հայտնեցին, թե լավ է, որ Աճեմօղլու նման մասնագետը կարող է իր ներդրումն ունենալ տնտեսության զարգացման գործում, բայց ինչու նոր կառավարությունը չի ցանկանում իրենց ներուժն օգտագործել, առավել ևս, որ ներսում աշխատող տնտեսագետներն ավելի լավ են տեսնում իրական խնդիրները: Այս մասին բացահայտ խոսեցին նաև հայտնի տնտեսագետներ:


Օրերս Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե ցանկանում է նոր կառավարության կազմում ընդգրկել աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և նրան հանձնել տնտեսական բլոկի կառավարումը։ Հազիվ թե Աճեմօղլին դժվար ընտրության առաջ է կանգնել, քանի որ պարզից էլ պարզ է, որ նա Հայաստանը չի ընտրի, այն պարզ պատճառով, ինչի մասին նա է ակնարկել: Այն է` հայրենիքին կօգնեմ (հավանաբար խորհրդով), բայց դուք ձեր հարցերը լուծեք: Եվ ամենագլխավորը. կա հարցի պրագմատիկ կողմը: Աճեմօղլին շատ թանկ վճարվող տնտեսագետներից մեկն է աշխարհում, նրա ծառայությունները բավականին մեծ գումարներ են պահանջում: Եթե նա նույնիսկ մեկանգամյա այց կազմակերպի Հայաստան, դեռ պետք է հասկանալ, թե դա ինչ ձևաչափով է լինելու: Եթե զուտ մասնագիտական օգնությամբ, դա թանկ հաճույք է, Հայաստանի կառավարությունը պատրա՞ստ է այդքան վճարելու: Իսկ հայրենասիրական մղումներով Աճեմօղլին կարող է «հեռուստակամուրջով» խորհուրդ տալ, իսկ այցելե՞լ, կասկածելի է: Ի վերջո, խոսքը տնտեսագետի մասին է, պրագմատիկ մտածողությամբ անձի:


Իսկ Թուրքիայի կառավարությունը, բնականաբար, կարող է իրեն թույլ տալ մեծ գումարներով աշխատանք ապահովել նրա համար և ստանալ մեծ օգուտներ, քանի որ Աճեմօղլին շատ լավ գիտի Թուրքիայի տնտեսությունը և դրա առանձնահատկությունները: Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չի լինի, որ Տարոն Աճեմօղլին համաձայնի Էրդողանի առաջարկին, չնայած հնարավոր է նաև տուրիստական այցով մի քանի օրով էլ գա հայրենիք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ