Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Ասում են...

Ասում են...
07.09.2018 | 00:23

...թե վարչապետի տիկինը շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում: Բոլորովին վերջերս, ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, եղել է Փարիզում: Տիկին Հակոբյանը մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» նաև հանրահայտ փարիզյան շոփինգից, այցի պաշտոնական մանրամասներ չկան սակայն վերջինիս դրես-կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում: Անհայտ է նաև, թե ում հաշվին է իրականացվել տիկնոջ փարիզյան այցը, հատկապես, թիկնապահների ուղևորությունը: Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանալի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները:

Դիտվել է՝ 18862

Մեկնաբանություններ