Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել

Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել
11.09.2018 | 00:29

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Մարտի 1-ի գործի շրջանակներում կհարցաքննվի: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության: Եվ, այո՛, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- հայտարարել էր ՀՔԾ պետը: Մինչդեռ գրեթե մեկ ամիս է անցել, բայց, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել: Ավելին, նա գրեթե միշտ լինում է ՀՀԿ գրասենյակում, ուշի ուշով հետևում բոլոր զարգացումներին, կուսակիցների հետ մշտապես քննարկում իրավիճակը, սակայն ոչ մի գործողության կոչ առայժմ չի անում: ՀՀԿ-ականները դեռ սպասում են, թե ինչ ուղղությամբ պետք է վերակազմակերպվեն, ինչ որակի կուսակցություն պետք է դառնան, ու ինչ ներկուսակցական վերադասավորումներ պետք է լինեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ