Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատվի հարց է

Պատվի հարց է
14.09.2018 | 00:26

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցում նախորդ իշխանությունից ժառանգություն է ստացել մի փաստաթուղթ, որը միայն զիջումների մասին է: «Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Սա սկանդալային հայտարարություն է ու հստակ պարզաբանում է պահանջում: Ասել կուզի՝ ՀՀԿ իշխանությունը 10 տարի բանակցելուց հետո միայն հող հանձնելու փաստաթու՞ղթ է թողել: Եթե արդեն այսքան գաղտնազերծվել է բանակցությունների ընթացքը, ուրեմն պետք է դրան սպառիչ վերջակետ դրվի:


Ասել է՝ այս հայտարարությունը հենց այնպես, օդում կախված կամ ՀՀԿ-ականների պատասխան հակադարձումներով չպետք է ավարտվի: Այն պահանջում է լուրջ պատասխան անցած 10 տարիներին բանակցություններ վարող, դրանց բոլոր մանրամասներին լավատեղյակ անձանց կողմից: Արժե, որ լռության ուխտը խախտի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հանրությանը բացատրի, թե ինչու տասնամյա պաշտոնավորումից հետո միայն այդ փաստաթուղթն է հանձնել հաջորդին: Անկախ ամեն ինչից, սա նաև նրա վարկանիշի և պատվի հարց է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ