BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հազիվ թե այսուհետ հնարավոր լինի, շարմի» հաշվին կարգավորել հարցերը

Հազիվ թե այսուհետ հնարավոր լինի, շարմի» հաշվին կարգավորել հարցերը
13.12.2018 | 13:41

«Փաստը» գրում է. «Այն, ինչ բավական ժամանակ կատարվում է Չարենցավանի դպրոցում, ոչ առաջինն է, ոչ էլ հազիվ թե վերջինը լինի: Բողոքի ակցիաներ, դժգոհություններ հատկապես տեղական իշխանություններից ինչպես եղել են, այնպես էլ լինելու են: Չի բացառվում, որ ավելի շատ: Սակայն այս ամենի մեջ ուշագրավն այն էր, որ հարցը կարգավորելու համար Չարենցավան էր գնացել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտաքուստ վատ չէ, նույնիսկ հաճելի է, որ վարչապետն աչքաթող չի անում մարդկանց բարձրացրած հարցերը: Բայց... Այստեղ ծագում են մի շարք հարցեր. իսկ ինչի՞ համար են մարզպետը, տարածքային կառավարման ու զարգացման նախարարը, կրթության և գիտության նախարարը: Եթե ունակ չեն մի դպրոցի հարց կարգավորել, ինչի՞ համար եք այդ մարդկանց պահում իրենց պաշտոններում: Անկախ բողոքի ակցիայի մեծ կամ փոքր լինելուց՝ կարելի՞ է եզրակացնել, որ այսուհետ վարչապետը, բանուգործը թողած, աշխատելու է իր թիմակից ենթակաների փոխարեն ու անձամբ է այցելելու բոլոր «թեժ կետեր»:


Վերջապես ակնհայտ է, որ այս դեպքում խնդրի լուծումը բացառապես իրավական հարթության մեջ է, ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի այցը ոչինչչէր փոխելու նաև մարդկանց համոզելու տեսակետից: Եվ հետո, հազիվ թե այսուհետ հնարավոր լինի սոսկ շարմի հաշվին համոզելով կարգավորել հարցերը, երբ դրանք պետք է լուծել ինստիտուցիոնալ մակարդակում, այս դեպքում՝ դատարանի միջոցով»:

Դիտվել է՝ 3855

Մեկնաբանություններ