Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ասում են...

Ասում են...
02.04.2019 | 02:36

...թե «Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։
Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, և հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թևեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։ Կա Ավինյանի թև, որը ջերմեռանդորեն պայքարում է Վանեցյանի դեմ։ Ի դեպ, Ավինյանի սափրվելը լուրջ ակնարկ էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Կան Սասուն Միքայելյանի, Արարարտ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի «թևեր»։ Իր հերթին «թևավոր» խորհրդարանում, բացի սորոսականներից, կան նաև ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» և «արտոնյալներ»։ Առկա են նաև «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում, ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ:

Ընդ որում, բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ «Վերջին շրջանում հնարամտորեն սկսել են 10-10 հավաքվել` կարևոր հարցեր քննարկելիս, որպեսզի հետո զտեն-հասկանան, թե արտահոսքն ո՞վ արեց»,- արտահոսեց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 14071

Մեկնաբանություններ