Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի անհայտ դիմանկարը

Հայնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի անհայտ դիմանկարը
05.05.2019 | 10:03

Բարիտանական թագավորական հավաքածուի մեջ հայնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի անհայտ դիմանկարը: Այդ մասին գրում է The Telegraph պարբեականը:
Նկարը, ըստ երևույթին, արվել է Ֆրանսիայի թագավորի հրամանով: Ենթադրվում է, որ նկարել է դա Վինչիի աշակերտներից մեկը մինչև նրա մահանալը:


Պարբերականը նշում է, որ պատմաբան Կենթ Քլարքը, որ կազմել է Անգլիայի թագավոր (17-րդ) Կարլ 2-րդի հավաքածուն, դեռևս 1968-ին է նկատել դա Վինչիի ու դիմանկարի տղամարդու նմանությունը:
Մեծ գինտնականի 500-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակ գիտնականը կրկին ուշադրություն է հրավիրել դիմանկարի վրա ու պնդել` մորուքով տղամարդը դա Վինչին է:
Պարբերականը նշում է նաև, որ ի թիվս այլ նկարների` նորահայտ դիմանկարը ցուցադրության կդրվի մայիսի 24-ին` դա Վինչիին նվիրված ցուցադրության ժամանակ:

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ