ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ստամբուլում զինված անձինք հարձակվել են հայ ընտանիքի վրա

Ստամբուլում զինված անձինք հարձակվել են հայ ընտանիքի վրա
02.06.2019 | 15:32

Ստամբուլում մայիսի 31-ին հարձակում է եղել տան վրա, որտեղ Հայաստանից տեղափոխված ընտանիք էր ապրում: Ինչպես հայտնում է «Ակոս»-ը, անհայտ անձինք դռան զանգ են տվել, և Արփինե Թ. անունով կինը դուռը բացել է: Դիմակավորված երկու անձինք հարձակվել են կնոջ վրա, դանակով հարվածել, բղավել, որ սա դեռ սկիզբն է և թաքնվել: Հարևանները լսել են օգնության ձայները: Արփինեն տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործները տան պատին սպառնալից տեքստեր են գրել և խաչ նկարել:
Ստամբուլի ոստիկանության պետը Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ
Աթեշյանի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ հանցագործներին կգտնեն, իսկ հայկական թաղամասերում կուժեղացնեն անվտանգության միջոցառումները:

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ