Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արտասահմանյան արտիստների համերգաշար»

«Արտասահմանյան արտիստների համերգաշար»
27.01.2020 | 17:48

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»։

Համերգաշարը կբացվի միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) մենահամերգով։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճում։

Ծրագրում ընդգրկված են Ն․ Մետների թիվ 5 «Ողբերգական սոնատը», Ֆ․Շոպենի Մազուրկաները և 24 պրելյուդները, ինչպես նաև՝ Լ․Վ․ Բեթհովենի «Appassionata» թիվ 23 սոնատը։

Նախագիծը կշարունակվի ողջ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր ամիս Կոնսերվատորիան կյուրընկալի բազմաթիվ երաժիշտների, ովքեր երկու մասից բաղկացած համերգով ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ողջ երաժշտասեր հանրության առաջ։

Առաջիկա ամիսներին Կոնսերվատորիան կհյուրընկալի այնպիսի անվանի երաժիշտների և մանկավարժների, ինչպիսիք են դաշնակահարներ Պաոլո Բալիերին (Իտալիա), Վլադիմիր Օվչիննիկովը (ՌԴ) և Դուգլաս Հեմփֆրիսը (ԱՄՆ), ջութակահար Պամելա Ֆրանկը (ԱՄՆ), թավջութակահար Թիմորա Ռոսլերը (Իսրայել) և այլք։

Բոլոր համերգներից հետո արտիստների և ԵՊԿ ուսանողների միջև կկազմակերպվի հանդիպում-քննարկում։

Համերգների մուտքն ազատ է։

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ