Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ պաշտոնական կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները. «Մեդիա պաշտպան»

ԱԺ պաշտոնական կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները. «Մեդիա պաշտպան»
10.05.2020 | 22:03

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է մայիսի 8-ի խորհրդարանական դեպքերին, որը ներկայացնելիս ԱԺ պաշտոնական կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները։ Նշվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ լրատվական բաժնի կողմից ներկայացվել է միակողմանի:


«Կայքում` տեքստային տարբերակում, բացակայում է Էդմոն Մարուքյանի խոսքը և ընդամենը մեկ նախադասությամբ նշված է, որ Էդմոն Մարուքյանը դեպքը համարել է քաղաքական։ Փոխարենը, ուղիղ մեջբերված է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը։ Նշված չէ, թե ում ելույթին էր հաջորդում Էդմոն Մարուքյանի ելույթը և թե ինչպես սկսվեց ծեծկռտուքը։

Կայքի տեքստային հատվածն ունի նաև վիդեոշարունակություն: Այստեղ, առհասարակ, տեղադրված է միայն Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վարչապետն արդարացնում է Սասուն Միքայելյանին և, փաստացի, Էդմոն Մարուքյանին հարվածելը համարում է Մարուքյանի կողմից հրահրված սադրանք։ Վիդեոտարբերակում որևէ անդրադարձ կամ խոսք չկա Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլ պատգամավորի ելույթից։

Ակնհայտ է, որ վիդեոտարբերակում ևս խախտվել է համակողմանիության սկզբունքը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ լրատվական բաժնին դեպքերը ներկայացնելիս պահպանել բազմակողմանի լուսաբանման սկզբունքը և նախապատվություն չտալ որևէ կողմին»:

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ