Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ղարաբաղում անհետացած սիրիացի գրոհայինների ընտանիքներն Էրդողանին նամակ են գրել

Ղարաբաղում անհետացած սիրիացի գրոհայինների ընտանիքներն Էրդողանին նամակ են գրել
09.11.2020 | 15:25

Ղարաբաղ պատերազմի համար ուղարկված սիրիացի վարձկանների հարազատները բաց նամակ են գրել Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին:


Փախստականները դժգոհել են, որ իրենց երեխաները, եղբայրներն ու ամուսինները դաժանորեն խաբվել են ավազակախմբերի ղեկավարների կողմից՝ օգտվելով նրանց ընտանիքի ծանր վիճակից: Դաշտային հրամանատարները նրանց խոստացել են բարձր աշխատավարձեր և աշխատանք Ադրբեջանում, և արդյունքում նրանք նետվել են պատերազմի խառնարան, որի մեջ շատերն անհետ կորել են:

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ