Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նազենի Հովհաննիսյան. Գերիների վերադարձն այն հարցն է, որով պետք է առաջին օրվանից զբաղվեին

Նազենի Հովհաննիսյան. Գերիների վերադարձն այն հարցն է, որով պետք է առաջին օրվանից զբաղվեին
29.11.2020 | 17:37

Նպատակը մեկն է՝ օր առաջ գերիների հարցը լուծել, սա ընդհանրապես այսօրվան թողնելու բան չէր, դա պետք է առաջին օրվանից արվեր՝ Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

«Այդքան կազմակերպված, որ Քարվաճառ են տալիս ու բոլոր տարծքները նվիրելով՝ տալիս են, առաջին պետք է հասկանային, որ այդ տարածքի համար պայքարել է զինվորը, որն այսօր մնացել է անտեր, իսկ մենք ի՞նչ ենք անում դրա համար: 2 ամիս անց հավաքվել ենք, որ գերիների հարց լուծե՞նք ու դեռ խոսողին էլ քարկոծո՞ւմ են: Սա այն հարցն է, որը վաղուց պետք է արված լիներ, ես զարմանում եմ՝ մենք ոնց ենք ապրում, ոնց են մարդիկ էն զուգահեռ փողոցներում հանգիստ քայլում»,- հուզված ասաց Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 5316

Մեկնաբանություններ