Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ալեն Սիմոնյան. Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ

Ալեն Սիմոնյան. Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ
17.12.2020 | 22:27

armtimes.com-ը գրել է, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։

«Այն տրամաբանության մեջ է պետք, որ մենք շունչ քաշենք այն հարվածից հետո, որը ստացել ենք ու հասկանանք՝ մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով։ Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի, և կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»։ Նա խոսքով՝ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի։ «Չի լինելու, որ ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ մարդիկ, ամենափորձառու, իրենք չպիտի որոշեն, պիտի ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը, այն բանվորը, այն ամենահեռու գյուղում, քաղաքում ապրող մարդիկ, իրենք պետք է քվեարկեն։ Մեկը ինձ չընտրի, մեկը հակառակին ընտրի, գնանք, շարունակենք մեր երկրի գոյությունը, հզորացումը ապահովել»։ Նա նաև նշեց, որ ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, ինչպես եղավ 2018-ին, որ երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։

«Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում՝ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։ Ընտրությունները, որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։ Անդրադառնալով կարծիքին, թե իշխող թիմը չի կարող արդար ընտրություններ կազմակերպել՝ Սիմոնյանը նշեց․ «Այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան ասում են, իրենց չափանիշով են չափում, որ մենք այդպիսի բան կանենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եթե կզգա, որ ընտրությունները անօրինական են, ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»։

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ