Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հողը գնում է այս իշխանությունների ոտքերի տակից. ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է

Հողը գնում է այս իշխանությունների ոտքերի տակից. ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է
23.12.2020 | 22:02

Կոմերսանտի պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:

«Հայաստանի ընդդիմությունը երեքշաբթի օրը փորձ արեց բողոքի ակցիան նոր մակարդակի հասցնել: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի հակառակորդները սահմանափակվում էին խաղաղ երթերով, այժմ նրանք սկսել են անժամկետ հանրահավաք և մտադիր են այն իրականացնել մինչև հաղթական ավարտ: Վրաններ են տեղադրվել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում»,-գրել է թղթակիցը: Նա հետևել է Երևանում կայացած հանրահավաքին և զրուցել մասնակիցների հետ: Բողոքի ակցիաները տարածում են գտել նաև Հայաստանի մարզերում:

«Հայ ընդդիմադիրները պահեցին բողոքների նոր ալիք սկսելու մասին իրենց խոստումը՝ երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ից: Նրանց կարծիքով, դա պետք է վերածվի համապետական անժամկետ գործադուլի, որը կհանգեցնի ներկայիս կառավարության հրաժարականին, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, վրաններ են տեղադրվել: Երեքշաբթի առավոտյան դրանք քանակով այնքան էլ շատ չէին ՝ ընդամենը չորսը: Ոստիկանությունը փորձեց միջամտել, բայց, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» -ը, հետ կանգնեց, երբ ԱԺ ԲՀԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները միջամտեցին: ԲՀԿ-ն ղեկավարում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, ում այս տարի իշխանությունները փորձեցին ձերբակալել: Ավելի ուշ ցուցարարները փոխզիջման գնացին ոստիկանության հետ և վրանները ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխեցին մայթ:


Վրաններից մեկում բոլոր ցանկացողներին տաք թեյ ու սուրճ բաժանեցին, որը շատ կարևոր էր, քանի որ Երևանում ջերմաստիճանը հիմա մոտ է զրո աստիճանին: Չգիտես ինչու, ամենազանգվածային ակցիան առավոտյան էր: Հավաքի մասնակիցները «Կոմերսանտ»-ին վստահեցնում էին, որ այդ ժամանակ հրապարակում 15-20 հազար մարդ կար հավաքված: Հետո մասնակիցների զգալի մասը ցրվեց: Երեկոյան հրապարակը կրկին մարդաշատ դարձավ:
Բողոքի նոր ալիքի խթանը ՀՀ վարչապետի չափազանց ոչ պոպուլյար գործողություններն էին: Հիշեցնենք, որ կիրակի օրը, նա զոհված զինվորների շատ հարազատների կամքին հակառակ, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ երկուշաբթի օրը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ նոր սահմանազատման ուղղությամբ: Այնտեղ ցուցարարները փակել էին հանրապետության հարավ տանող ճանապարհը, որի պատճառով էլ պաշտոնական ավտոշարասյունը ստիպված վերադարձել էր Երևան:
Երկուշաբթի օրվա դեպքերը ապացուցեցին, որ իշխանություններն իրականում պատրաստ չեն կոշտ գործողությունների: Սա նշանակում է, որ ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է: Ակնհայտորեն վախենալով նոր բողոքի ակցիաներից՝ երեքշաբթի օրը դատարանն ազատ արձակեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը, ըստ էության, խափանեց Նիկոլ Փաշինյանի այցը տարածաշրջան` ժողովրդական դիմադրության կոչերով:


«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի: Նա ազատ է արձակվել», - լրագրողներին հակիրճ ասաց քաղաքական գործչի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Ընդդիմության համար ևս մեկ ոգևորիչ լուր էր ուժային կառույցների հայտնի պաշտոնյաների հրաժարականները: Նրանց թվում է նաև Երևանի ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը, որը ղեկավարում էր «կարմիր բերետավորներին»՝ հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է հանրահավաքները ցրելով:
Բողոքի ակցիաների ինքնահռչակ «մամուլի քարտուղարի» դերում շարունակում է մնալ ՀՅԴ առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Հենց նա երեքշաբթի հայտարարեց միավորված ընդդիմության գործողություններին առնչվող բոլոր որոշումների մասին, որը հայտնի է «Հայրենիքի փրկության շարժում» անունով:


«Մարդկանց մի մասը մնում է այստեղ՝ Հանրապետության հրապարակում, մյուս մասը շրջապատում է կառավարության շենքերը և գլխավոր դատախազությունը: Մենք չենք մտնում շենքեր, բայց կարող ենք վերցնել ցանկացած շենք, երբ ցանկանանք: Կառավարության բոլոր որոշումներն այժմ անօրինական են: Մենք պետք է Փաշինյանից ազատենք ամբողջ պետական համակարգը», - հորդորեց նա:
Բացի այդ, Իշխան Սաղաթելյանը կոչ արեց իշխող ԱԺ «Իմ քայլը» դաշինքին ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնել մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն: Բայց այս ժամկետը լրացել է, և իշխող դաշինքից ոչ մի պատգամավոր չի ներկայացել: Այժմ, ըստ Սաղաթելյանի, Հայաստանի քաղաքացիները պետք է «ճնշում գործադրեն» պատգամավորների վրա, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, գումարեն խորհրդարանի նիստ ու պաշտոնանկ անեն Փաշինյանին:


Ըստ ՀՀ Սահմանադրության՝ այս ճանապարհը գրեթե միակն է:
Խոսեց նաև Վազգեն Մանուկյանը, որն ընդդիմության կողմից առաջադրվել է որպես անցումային շրջանի վարչապետի թեկնածու: «Ես բանակին և ոստիկանությանը կոչ եմ անում անմիջապես միանալ ժողովրդին: Յուրաքանչյուր ժամը կարևոր է: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը»,- ասաց նա:


Ակցիայի մասնակիցները, որոնց հետ «Կոմերսանտ»-ը հասցրեց խոսել, դրական կարծիք ունեն Վազգեն Մանուկյանի մասին: «Ես վստահությամբ եմ նրան վերաբերվում: Ես հասկանում եմ, որ նա միայնակ չէ, և իսկապես ուզում եմ հավատալ, որ բոլոր նրանք, ովքեր շրջապատում են Մանուկյանին, առաջին հերթին մտածում են մեր երկրի բարեկեցության մասին: Նոր իշխանություններից ակնկալում եմ, որ նրանք Հայաստանը ոտքի կանգնեցնեն և ինչու չէ՝ նաև ռազմական վրեժխնդրություն ապահովեն: Վստահ եմ, որ մեր բանակը ուժեղ է: Մեզ ավելի փորձված ու արհեստավարժ հրամանատար է պետք»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Անի անունով մի աղջիկ:


Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Ռոբերտը, դեռ երկարաժամկետ նպատակներ չի դրել:
«Բանակում իսկապես համակարգային խնդիրներ կային, բայց Փաշինյանը, որպես պետության ղեկավար, ցույց տվեց իր լիակատար անգործունակությունը ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Սա նրան զրկում է այն իրավունքից, որով նա կարող է շարունակել ղեկավարել երկիրը: Կա նաև հետագա բանակցությունների հարցը Ղարաբաղի, սահմանների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափի շուրջ: Փաշինյանի անգործունակության լույսի ներքո ես չեմ կարող նրան վստահել այս խնդիրները լուծելու համար», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցը: Ռոբերտն, այնուամենայնիվ, «դեռ չի մտածել, թե ապագա իշխանություններն ինչ ծրագիր պետք է իրականացնեն»:
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանեց իր դեմ իրականացվող բողոքի ցույցերը առավոտյան, բայց դա միանգամայն սպասելի էր: Նա հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում, 2018-ի «թավշյա հեղափոխության» հետևանքով տապալված Հայաստանի հին էլիտաների վրեժն է: «Եվ դա ոչ միայն քաղաքական «էլիտայի», այլև բոլոր նրանց մասին է, ովքեր արտոնություններ ունեին մինչև 2018 թվականը, իսկ 2018 թվականից հետո՝ ոչ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ ակնարկելով նախորդ իշխանություններին մոտ կանգնած գործարարներին:


«Ամեն դեպքում, ժողովուրդը կասի վերջին խոսքը, քանի որ եթե ժողովուրդը ասի իր խոսքը, «էլիտաները» ոչ մի բան չեն կարողանա անել», - բազմաբովանդակ ավելացրել է Փաշինյանը:
Երևանից բացի՝ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի տարբեր մարզերում: Ինչպես մայրաքաղաքում հավաքվածներին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ցուցարարներին հաջողվել է փակել Երևան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան և Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում տեղակայված մայրուղիները:


«Իջևանցի ցուցարարները պահանջում են իրենց համաքաղաքացու հրաժարականը: Հողը բառացիորեն գնում է այս իշխանությունների ոտքերի տակից», - հավելեց ընդդիմադիրը: Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը մեջբերում է Իշխան Սաղաթելյանի խոսքերը, ըստ որի՝ չորեքշաբթի առավոտյան զանգվածային բողոքի ցույցերը և գործադուլները կշարունակվեն Հայաստանի ամբողջ տարածքում: «Ժամը 16:00-ին տեղի կունենա մեծ ցույց, և մենք բոլորս միասին կացնենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- ասաց նա»:

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ