Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փաշինյանի երեսին ասացի՝ իրավիճակից դուրս գալու ելքը միայն իր հրաժարականն է»

«Փաշինյանի երեսին ասացի՝ իրավիճակից դուրս գալու ելքը միայն իր հրաժարականն է»
29.12.2020 | 22:03

«Երեսին ասել եմ՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը վայրկյան առաջ հրաժրաականի դիմում գրելն է: Ինքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չպետք է լինի: Եթե այս պայմանն ընդունի, ապա կբանակցենք իշխանության հետ»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


«Հանդիպումն ինչո՞ւ կարճ տևեց»,-Ծառուկյանից հետաքրքվեցին լրագրողները: Ի պատասխան նա նշեց, որ երկար տևել չէր կարող, քանի որ ինքը վարչապետին միայն մեկ բան է ասել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը հրաժարականն է:
Լրագրողների մյուս հարցերին Ծառուկյանը չպատասխանեց: «Մնացած հարցերի պատասխանները վարչապետից փորձեք լսել»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 17275

Մեկնաբանություններ