Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուբեն Մելքոնյան. Անտեսում են լուրջ մեղադրանքները

Ռուբեն Մելքոնյան. Անտեսում են լուրջ մեղադրանքները
23.01.2021 | 15:45

ԱԺ նախագահի գործակալ լինելու հանգամանքը հերքելը կամ ապացուցելն անհնարինության շարքից է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:


«Լուրջ մեղադրանք է հնչել ու դրանից առաջ էլ այս երկրում լուրջ մեղադրանքներ են հնչել, բայց որևէ մեկը որևէ ընթացք չի ունեցել: Կարող ենք եզրակացնել, որ որդեգրված է մի ոճ, ըստ որի, անտեսում են լուրջ մեղադրանքները», - նշեց նա:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի, որն ապացուցում են Ալիևի հայտարարությունները. «Ասում է՝ չփորձեք հայկական բանակը վերականգնել, չփորձեք ռևանշի քայլեր անել: Ալիևն էլ տխմար, տգետ մտածողության կրող է և ցույց է տալիս այն վախերը, որոնք կան իրենց հոգու խորքում»: Փաշինյանին տրված ադրբեջանական գնահատակաների մասով էլ Մելքոնյանն ընդգծեց համակրանքի, գովեստի հանգամանքը:


Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել անգամ խորհրդային շրջանում, երբ հայերն ու ադրբեջանցիները նույն պետության քաղաքացիներ էին. «Այն, որ հայերն ու ադրբեջանցիները կանաչի են վաճառել և այլն, գրանտային, միտումնավոր մտածողության դրսևորումներ են, որոնք ուղղված են այս ազգի զգոնության թուլացմանը»: Նրա խոսքով՝ Հայաստանի դեմ թուրքական քայլերը հենված են գործակալական ցանցի վրա՝ գիտակցված գործակալ դարձածներ, գրանտներ, թուրքական շահերն անուղղակի սպասարկողներ:

Դիտվել է՝ 5064

Մեկնաբանություններ