BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են

Ասում են
12.11.2022 | 10:57

ՈՒկրաինայի հակամարտությունը, որն այս պարագայում ես կանվանեի հատուկ ռազմական օպերացիա, կարելի է ավարտել՝ նրա նպատակներին հասնելուց հետո։ Այն ավարտվել կարող է կամ էլ խաղաղ բանակցություններով նպատակներին հասնելուց հետո, ինչը նույնպես հնարավոր է։ Բայց խաղաղ բանակցությունները ուժի դիրքից, որով զբաղված է ուկրաինական կողմը, անհնար է:

Դմիտրի Պեսկով

Դիտվել է՝ 63491

Մեկնաբանություններ