BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլն իրեն զգում է, որպես հետկուլիսային, մարգինալ ղեկավար

Նիկոլն իրեն զգում է, որպես հետկուլիսային, մարգինալ ղեկավար
21.08.2023 | 12:46

Երկար մտածում էի, թե ինչու է Նիկոլն իր այցելությունների ժամանակ հեռախոս բաժանում երեխաներին։

Կզարմանաք, բայց այդ քայլն ունի մի նպատակ ու կարող է միայն այդպես աշխատել։

Չունենալով ժողովրդի աջակցությունը և տեսնելով իր վարկանիշի կորուստը Նիկոլը փորձում է մարդկանց հիշողությունների մեջ դաջել բարի, տնտեսվար ղեկավարի կերպար։

Ինչու՞:

Օրեր առաջ գրել էի, որ ՀՀ թիվ մեկ ռևանշիստը Փաշինյան Նիկոլն է։

Նիկոլը ողջ կյանքում իրադրություն շտկելու երազանքով ու ձգտմամբ է ապրել ու հիմա էլ և՛ պատերազմի պարտության, և՛ իր ֆիասկոյից հետո ռևանշի մասին է մտածում։

Բացարձակ ջախջախված, քայքայված ու ջլատված Նիկոլն արդեն գարնանը գիտեր, որ գնալու է և մի քանի անհաջող փորձերից հետո տեսավ, որ իրադրությունը շտկել հնարավոր չէ։

Նիկոլն իր աչքով տեսնում է, որ գնալու է ու արդեն աշխատում է գնալուց հետո քաղաքական կարիերայի, աջակցության ու հետևանքների հաղթահարման ուղղությամբ։

Բնականաբար, էս 5 տարիների ընթացքում տեսնելով և բացարձակ աջակցություն, և նման վերաբերմունք, Նիկոլն իրեն զգում է, որպես հետկուլիսային, մարգինալ ղեկավար, ով իր աչքով տեսնում է իր քաղաքական աջակիցների արհամարհանքն իր հանդեպ ու ավելի է խխունջվում իր մեջ։

Այստեղ մի բան էլ պտի նկատել` Նիկոլը չունի աջակցություն իր կուսակցության և կառավարության մեջ, և այնքան էլ վստահ չէ, որ ուժայինները կպահեն իր իշխանությունը։

Վերջին հաշվով ուժայինները ևս ինչ-որ պահից կհասկանան, որ սոսկ հրամանով չէ ու կարող է ստիպված լինեն կատարել ոչ ցանկալի գործողություններ։

Նիկոլի կողմից «Իլյիչը սիրում է երեխաներին հեռախոսներ տալով խաղը» բացարձակ ցուցիչ է, որ ամեն ինչ շատ վատ է։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ