«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Սթափվելուց հետո կանցնեն հակագրոհի

Սթափվելուց հետո կանցնեն հակագրոհի
07.10.2023 | 20:20

Ավելորդ խանդավառություն պետք չէ դրսևորել իսրայելցիների տակտիկական պարտությունից։ Առանց գերագնահատելու սիոնիստների հնարավորությունը, կարելի է հստակ ասել, որ Պաղեստինը չունի համակարգ, իսկ Իսրայելի մեջքին կանգնած են մի քանի համակարգեր։ Կազմակերպվածության և անկազմակերպության մեջ միշտ էլ առաջինն է հաղթում։ Սթափվելուց հետո կանցնեն հակագրոհի։ Շուտով իրենց գլոբալ տեղեկատվական ռեսուրսներով իրադարձությունները շուռ կտան գլխիվայր, իրենց պարտությունը կներկայացնեն որպես հաղթանակ։

Մի մոռացեք, որ միայն զենքի մատակարարումով չեն աջակցել Ադրբեջանին։ Նրանք են արցախահայերի ցեղասպանության, տեղահանության, հայրենազրկման հիմնական պատվիրատուները, տեղեկատվական ահաբեկչություն կազմակերպողները, Հայաստանի ներքաղաքական դաշտում պառակտումներ սերմանող հիմնական տարրերը։ Այս դեպքերին նախորդել է մեր երկրորդ հայրենիքի հայաթափումը։ Սա գործողությունների շղթա է։ Դատարկված Արցախում տեղավորվելու հաճախորդները ալիբի են ստեղծում` զոհի կարգավիճակի մեջ մտնելով։ Իսրայելի անապատներից փախչելու են և անօթևանների կարգավիճակով ներխուժելու են մեզանից ժամանակավորապես խլած դրախտային Արցախ։

Արթուր Ալեքսանյան

Դիտվել է՝ 3152

Մեկնաբանություններ