Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս փայտե փոքրիկ կանգառի համար ավելի քան 2 միլիոն դրամ է հատկացվել

Այս փայտե փոքրիկ կանգառի համար ավելի քան 2 միլիոն դրամ է հատկացվել
28.11.2023 | 14:05

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ընթացքի մեջ է «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում 24 կանգառների կառուցում» ծրագիրը, այդ նպատակով ավելի քան 49 միլիոն դրամ է ներդրվել։ Կանգառները կառուցվում են պետական բյուջեից ծրագրի արժեքի 45 % և համայնքային 55 % ֆինանսավորմամբ։

Այս փոքրիկ, փայտե կանգառի պատրաստման համար ավելի քան 2 միլիոն դրամ է հատկացվել, մինչդեռ այն կարելի է պատրաստել ու տեղադրել մի քանի հարյուր հազար դրամով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ