BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սա Հայաստանն է և վերջ

Սա Հայաստանն է և վերջ
14.12.2023 | 14:50

Փաշինյանի կառավարման ամեն տարվա ընթացքում, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ մեկ միլիարդ դոլարով:

2011-2019 թվականներին, այս կամ այն պարտվակով մոտ հիսուն հազար ՀՀ քաղաքացիներ ազատվել են ՀՀ ԶՈՒ ծառայությունից: Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունն ազատված է զինվորական պարտադիր ծառայությունից: Հայկական բանակում չի ծառայել նաև պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մոտ մեկ տարի եղել է զինվորական ծառայությունից փախած: Վիգեն Սարգսյանը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում:

Երկրաշարժից երեսուն տարի անց Գյումրի քաղաքում մոտ երկու հազար երկու հարյուր ընտանիք ապրում են տնակներում: Մոտավոր նույն թիվն էր նաև գրված իմ` որպես քաղաքապետի թեկնածու, 2016 թվականի Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետությունում կան մոտ երեք հարյուր հազար աղանդավորներ:

Հայաստանի արտգործոց նախարարը մեղադրվում է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ:

Մ. Մինասյանի՝ մեղադրանք հնչեցնողի նկատմամամբ քրեական գործ չի հարուցվել, իսկ Արարատ Միրզոյանը կառավարության նիստերում նստում է վերջինիս եղբոր կողքին:

Պատերազմից երեք տարի անց չեն հրապարակվում զոհվածների անուններն ու ազգանունները:

Հայաստանում կան հարյուրից ավելի կուսակցություններ:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում գործել են ներքին քաղաքակնության վրա ազդող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Տվյալ ազմակերպությունները ֆինանսավորվել են դրսի դրամաշնորհներով: Սակայն Հայաստանի ամենամեծ գրանտակեր կազմակերպությունը եղել է Հայաստանի կառավարությունը:

2018 թվականին ԱԱԾ գործակալները, ԱԱԾ վերահսկողության տակ եղած գործիչները իրականացրել են քվազի հեղափոխություն:

Հինգ տարուց ավելի է, ինչ Հայաստանի պառլամենտում սույն աղաղակող խաբեությունը չի քննարկվում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5746

Մեկնաբանություններ