Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.03.2024 | 00:01

Առաջնո՛րդ կենաց

եւ պարգեւի՛չ խաղաղութեան,

Քրիստոս Աստուա՛ծ մեր,

առաջնորդեա՛ մեզ

գնալ ի ճանապարհս

Քո արդարութեան

եւ խաղաղութեամբ ժամանել

ի նաւահանգիստն կենաց

եւ փրկութեան շնորհօք

ողորմութեան Քո.

զի Դու ես օգնական

եւ փրկիչ մեր,

եւ Քեզ վայել է փառք,

իշխանութիւն եւ պատիւ

այժմ եւ միշտ

եւ յաւիտեան յաւիտենից.

ամէն:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ