Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աղոթք ննջեցյալների համար

Աղոթք ննջեցյալների համար
12.04.2024 | 00:02

Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,

մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, համար:

Հիշի՛ր Քո ողորմությամբ գալստյանդ մեծ oրը,

թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,

և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,

և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ