Վրաստանի ընտրությունների վերաբերյալ կարդում եմ Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը: Բլինքենը` ուշադրություն իշխանությանը մեղադրել է «հանրային ռեսուրսների չարաշահման, ձայներ գնելու և ընտրողներին ահաբեկելու» մեջ:
Ակամայից մարդ հիշում է 2021թ. երբ ՔՊ-ն ընտրական գործընթացի ժամանակ տոտալ կերպով վարչական, ֆինանսական, հանրային ռեսուրս էր կիրառում, իսկ պետական դավաճանը հիստերիկի պես մուրճը ձեռքին թափ տալով սպառնալիքներ էր հնչեցնում հարթակից: Բլինքենն ու ընդհանրապես ԱՄՆ իշխող էսթաբլիշմենթը «կույր» էին: Առհասարակ պետք է փաստել, որ Վրաստանի ընտրական գործընթացի վերաբերյալ Արևմուտքի գնահատականները` դասական առումով արևմտյան ցինիկ, ընտրովի ու երկդիմի քաղաքականության ամենացցուն օրինակն են:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ