ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ
04.11.2024 | 06:55

Նա ով մեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով այս աշխարհի մեջ է (Ա Հովհ 4։4)։

Հիսուսը պետք է բնակվի մեր ներսում, այլ դեպքում մեզ վրա իշխանություն կունենա ցավը, հիվանդությունը, հուսահատությունը, միայնակությունը։

Հիսուսը կանգնած է մեր սրտերի առջև, որպեսզի ներս մտնի և բնակվի մեր ներսում:

Եթե մեկն Ինձ ՍԻՐՈՒՄ է, Իմ ԽՈՍՔԸ կպահի և Իմ Հայրը կսիրի նրան և նրա մոտ կգանք և բնակություն կանենք նրա մոտ (Հովհ, 14։22)։

Աստծո խոսքը պիտի պահենք մեր ներսում և ամեն օր սնուցենք, ջրենք, լույսին բերենք, որ պտուղներ տա։ Աստծո կենդանի խոսքը Հիսուս Քրիստոսն է, որ մարմին հագավ և հայտնվեց մեզ։ Եվ Բանը (խոսքը) մարմին եղավ և մեր մեջ բնակվեց (Հովհ, 1։14)։

Նրա խոսքերը Հոգի և կյանք են։ Եվ այն օծությունը, որ դուք նրանից ընդունեցիք բնակվում է ձեզանում և դուք կարիք չ’ունեք որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ. և ինչպես նա սովորեցրեց ձեզ, մնացեք նրանում (Ա Հովհ, 2։27)։

Տերն ուզում է ամեն մեկիս Իր խոսքը անհատապես սովորեցնի, եկեք մնանք այդ օծության մեջ, հենց այդ օծությունն ամենաճշմարիտն է։ ՈՒրիշի օծությունը մերը երբեք չի դառնա։ Աստված գործում է Իր բազմազանության, ճկունության, առատության և ճոխության մեջ։

Եվ սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունին, և ԻՐԱՐ ՍԻՐԵՆՔ, ինչպես նա պատվիրեց մեզ։ Եվ նա որ նրա պատվիրանները ՊԱՀՈՒՄ Է, մնում է նրանում և նա սրանում և սրանից գիտենք, թե Նա բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տվեց մեզ (Ա Հովհ, 3։23)։

Ե՛կ Տեր Հիսուս և բնակվիր մեր ներսում, օծիր մեզ այսօր Քո թարմ յուղով, սովորեցրու մեզ Քո ճշմարտությունը, մենք հանձնվում ենք Քեզ, արա ինչ ուզում ես։

Եկեք բացենք մեր շուրթերը և «Ովսաննա՜» երգենք նրա սուրբ Անվանը, ալելուիա՜ ասենք Նրա հավերժականությանը, օրհնությո՜ւն ասենք Նրա սուրբ բարությանն ու ողորմությանը, ցնծությո՜ւն՝ Նրա անբիծ քաղցրությանը, սաղմոսերգությո՜ւն՝ Նրա հավերժական սիրուն, Տերը բարի՛ է, Տերը քա՜ղցր է:

Օրհնյա՜լ լինի հավետյանս հավիտենից Նրա սուրբ անունը, փա՜ռք Նրա անհուն շնորհներին։

Եկեք առավոտ կանուխ բոլորս ծափողջույններ, օրհնություններ, փառաբանություններ բարձրացնեք դեպի երկինք և միանանք քերովբեների և սերովբեների հավիտենական սիմֆոնիային և ասենք՝ սուրբ է, սուրբ է մեր Տերը:

Նրան լինի փառք և՛ հիմա և՛ մինչև հավիտյան, ամեն։

և թող Քո թագավորությունը գա... Տեր Հիսուս։

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ, բարի լույս:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ