ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց

Մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց
06.11.2024 | 14:17

Քաղաքականությունը փոխշահավետ առաջարկների, օրակարգերի, բովանդակության, համառ աշխատանքի ու կամքի մասին է։ Վստահ եմ՝ ցանկության ու կամքի դեպքում կարելի է գտնել ԱՄՆ-ի հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ։ Մեկ վառ օրինակն այն է, որ հենց ինքը՝ Թրամփը, վերջերս խոսում էր Արցախի քրիստոնյա հայերի մասին։ Սա ուղղակի մի դրվագ է հնարավոր օրակարգից։

Բայց այստեղ հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը ունակ չէ ստեղծելու բովանդակություն և օրակարգ։ Իր ուղերձը աշխարհին հետևյալն է՝ թողեք ես «խախանդ» հեծանիվ քշեմ ու դմակով խաշլամա ուտեմ։ Այս ուղերձների պարագայում ցանկացած փոխդասավորություն ու ընտրություն չի կարող Հայաստանին օգուտ բերել, քանի որ Հայաստանին վնաս բերողը հենց երկրի ղեկավարությունն է, որը հրաժարվում է սեփական շահերից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ դիմացը չի ստանում ոչինչ, բացի նոր պահանջներից ու պատերազմի սպառնալիքներից։

Այսօր աշխարհն ամբողջությամբ վերադասավորումների մեջ է․ բոլորն իրենց նոր, ախորժալի տեղն են փնտրում արևի տակ, բացի մեզանից. մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց, ուրիշ ոչինչ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4550

Մեկնաբանություններ