ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը. Թրամփ նախագահ

 Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը. Թրամփ նախագահ
09.11.2024 | 12:33

ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավն անցնում էր «կատաղի», իսկ հետընտրականը՝ անցնցում և հանգիստ: Այնինչ, ընտրություններից առաջ հայտնի լրատվականների գլխագրերում երևում էին հոդվածներ, թե ինչ սարսափելի իրադարձություններ են լինելու, եթե անցնի Թրամփը, կամ եթե անցնի Հարիսը: Անցավ Թրամփը, բայց ոչ մի արտառոց բան չեղավ. վերջինիս «անողոք» թշնամիները»՝ դեմոկրատները՝ ի դեմս Բայդենի և Հարիսիի, պարտությունը հանգիստ տարան՝ լինելով իշխանության:

Ինչու՞ Թրամփը:

Թրամփի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խտացված բովանդակային տողի մեջ՝ «հետ եմ բերելու Ամերիկայի երբեմնի փառքը», այսինքն՝ վերադարձնել աշխարհի միակ հեգեմոն Ամերիկայի կարգավիճակը, որին սպառնում է Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական դաշինքը, աշխարհին՝ «բազմաբևեռ աշխարհ» առաջարկությամբ:

Ամերիկյան հեգեմոնիան պահելու համար պետք է չեզոքացնել բազմաբևեռ աշխարհ կառուցողների՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական, ոչ քաղաքակրթական դաշինքը:

Արևմուտքը՝ ի դեմս Թրամփի, այդ նպատակով առաջին փուլում կօգտագործի փափուկ ուժի գործիքակազմով ընթացող կոնֆլիկտների սառեցումը և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը՝ Ռուսաստանին դիտարկելով բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետ:

Տրամաբանական է՝ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի շահերից բխող երկարաժամկետ առաջարկ անել, կօգտվի կարճաժամկետ՝ հօգուտ իր շահերի առաջարկից:

Այս տարբերակին ակտիվորեն կաջակցեն այն ուժերը, որոնք ՆԱՏՕ-ն մտցրին Հարավային Կովկաս: Եթե Ռուսաստանը գնա այս սցենարով, առանց Խարկովի, Սումիի և Օդեսայի մարզերն ազատագրելու, ապա մոտ ապագայում Ռուսաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր աշխատել են և կաշխատեն միաբևեռ, ամերիկակենտրոն աշխարհի օգտին:

Այս սցենարի վիժեցման մի քանի տարբերակ կա՝ սկսած Ռուսաստանի կողմից արևմտյան առաջարկի մերժումից մինչև Մերձավոր Արևելքում չսառչող կոնֆլիկտից տարածվող պատերազմ:

Տաք պատերազմում ավելի «օգտակար» կլինի արդեն էքսցենտրիկ Թրամփը, որը «հանուն» Ամերիկայի կգնա ամեն ինչի: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա՝ ի՞նչ կլինի Թրամփին, եթե շեղվի ամերիկյան խորքային պետության սցենարից. ամենատրամաբանական պատասխանն այս է՝ փամփուշտն այս անգամ գլխին կդիպչի:

Նման նախադեպ Ամերիկայում եղել է Քենեդու դեպքում և Նիքսոնի, առաջինին փամփուշտը «պատժեց», երկրորդն արագ հանձնվեց և հրաժարական տվեց:

Քենեդու դեպքի մասին նաև հիշել էր Թրամփին աջակցող Ռոբերտ Քենեդին՝ սպանության մեջ մեղադրելով ԿՀՎ-ին:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ