ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.11.2024 | 00:01

Հու՛ր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ Քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ