Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով ծառայել կամ ծառայում է այս ռեժիմին, չպետք է խղճահարության սուբյեկտ դառնա

Ով ծառայել կամ ծառայում է այս ռեժիմին, չպետք է խղճահարության սուբյեկտ դառնա
04.12.2024 | 20:39

Այսօր ԱԺ-ում լրագրողներին Հ. Աղազարյանի ասածներից կարելի է հետևություն անել, որ Նիկոլը հատուկ ծառայությունների միջոցով շարունակաբար մշակում է իր թիմում գործող (կարելի է ասել՝ նաև անձնական օգտագործման) պատգամավորներին և պետական այլ պաշտոնյաների՝ դրանց վրա ճնշում գործադրելու նպատակով տեղեկատվություն ունենալու և հետևաբար դրանց կառավարելի պահելու համար:

Այս ամենը իհարկե զարմանալի չէ: Զարմանալի է, որ հարյուրներով համաձայնում են այս ստորացուցիչ վիճակով ծառայել այս անձին: Եվ այս ամենը ինչի՞ դիմաց՝ մի փոր հացի ու բարվոք տանիքի՞: Հանուն սրա ծառայել դավաճանական ռեժիմի՞ն: Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ, և ձեր երեխաները ամաչելու են ձեր մասին հանրային խոսել, ամաչելու են ասել, որ դուք նրանց ծնողներն եք:

Ո՛չ Աղազարյանը, ո՛չ էլ այլ մեկը, ով ծառայել կամ ծառայում է ռեժիմին, արժանի չէ և չպետք է խղճահարության սուբյեկտ դառնա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ