Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եզրահանգումներ՝ երեկվա բանավիճային սկանդալից

Եզրահանգումներ՝ երեկվա բանավիճային սկանդալից
25.12.2024 | 14:06

Ընդդիմադիր հանրույթն իր մեծամասնության մեջ անվերապահորեն սատարում է 3 նախագահների որոշումը՝ «նիկոլն ո՞վ է, որ մենք իջնենք նրա մակարդակին և նրա հետ բանավեճի նստենք ակնհայտի շուրջ»:

Նախ, նիկոլը նա է, ով 4 տարի շարունակ պետության և մեր ճակատագիրը որոշում է հօգուտ թշնամու, և որին իրենք անզոր են եղել կանգնեցնել իրենց վարած քաղաքականությամբ և ընդունած որոշումներով: Նա է, ում հետ իրենք ընտրության են գնացել և նորից գնալու են: Նա է, ում հետ իրենց թիմերը 3 տարի լեզվակռիվ են տալիս խորհրդարանում և պարտվում:

Հետևություն. իրենք սխալներով են աշխատել և մինչ օրս սխալ են, եթե դիտարկենք պետության դիրքերից:

Երկրորդ. Արցախի մասով նրանց լսելու մեծ հանրային պահանջ կա, որն անկատար է մնում, և այդ բացը միմիայն նիկոլի օգտին է, քանի որ նա հեշտությամբ այն լցնում է իր կեղծ և սին թշնամական օրակարգերով:

Երրորդ. կրկին ականատես ենք լինում այն պրոցեսին, երբ բոլոր նախագահների թիմերն ու կողմնակիցները անվերապահորեն սատարում են նրանց որոշումները և չեն հանդգնում հակառակվել կամ քննադատել դրանք, արդարացնում են նրանց ցանկացած քայլ, ինչով էլ շարունակում են նրանց կտրված պահել իրականությունից: Արջի ծառայություն են մատուցում՝ չստիպելով նրանց իրավիճակին համապատասխան գործել:

Հարգելի նախագահներ, ես բարեկամաբար ձեզ տեղեկացնում եմ, որ հանրությունը ձեր դեմ է տրամադրված արդեն ոչ թե ձեր իշխանավարման ընթացքի բացերի և սխալների համար, այլ ձեր ընդդիմադիր շրջանի չեզոքության և լռության համար: Ուստի, եթե իսկապես ցանկանում եք այս ապազգային տարրին չեզոքացնել և ՀՀ-ին վերադարձնել հայկական իշխանությունը, ապա սկսեք տեսանելի և լսելի ֆորմատներով հաղորդակցվել հանրության հետ, ընդ որում, քիչ լսեք ձեր փիար-մենեջերներին և այլևայլ խորհրդատուներին: Նրանք վատ խորհրդատուներ են, նրանց շնորհիվ դուք շարունակում եք ռեսուրս ծախսել ձեր իսկ հեղինակազրկման և թուլացման վրա, իսկ դա, մեծ հաշվով, ո՛չ պետությանն է ձեռնտու, ո՛չ էլ հայ ժողովրդին:

Ամենավերջում, հիշե՛ք, Բաքվի թիվ մեկ թիրախը դուք եք, և եթե նփ-ին հաջողվի բավարարել Ալիևի այդ պահանջը, ապա դա տառացիորեն կլինի ոչ միայն ձեր, այլև հայկական պետության դժբախտ ավարտը:

Էնպես որ, դեմքով շրջվեք դեպի հայ ժողովուրդը, դադարեք թաքնվել նրանից և կտեսնեք, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4046

Մեկնաբանություններ