Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՏՄ նիստին նրա ֆիզիկական մասնակցությունը ցանկալի չէ

ԵԱՏՄ նիստին նրա ֆիզիկական մասնակցությունը ցանկալի չէ
25.12.2024 | 15:00

Ալ-Դաջալը՝ Մեծ Խաբեբան, հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ ավելի ուշ որոշում կկայացնի:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը, մինչ Դաջալի որոշումը, հույս է հայտնել, որ նա կկարողանա հեռախոսակապի միջոցով մասնակցել ԵԱՏՄ նիստին:

Ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ ԵԱՏՄ նիստին նրա ֆիզիկական մասնակցությունը ցանկալի չէ, եթե անգամ որոշի գնալ: «Կորոնավիրուսի» պատճառով նրան դահլիճ մտնել չեն թողնի, ավելի պարզ ասած, Դաջալի պատճառով մենք մեկուսացվում ենք այդ տնտեսական համագործակցության միությունից, որից ունենք ծայրահեղ կախվածություն:

ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4683

Մեկնաբանություններ