Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու

Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու
22.01.2025 | 17:09

Սահմանազատման անվան տակ միակողմանի, ապօրինի կերպով, գաղտնիության քողի տակ Բաղանիս-Այրումի, Խերմիլիի, Ներքին Ոսկեպարի՝ Աշաղի Ասքիպարայի, Ղզլհաջիլիի, ինչպես նաև Կիրանց գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելը, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը Ադրբեջանին տալը հանգեցրել են Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկողություն սահմանելուն։ Կիրանց գյուղի ծայրին, հարակից դիրքերում բարձրացված են հայկական և ադրբեջանական դրոշները։ Միջպետական ավտոճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, 1980-ականների կեսերին Ոսկեպարում կառուցված, այդպես էլ չբնակեցված տների կողքին հայ սահմանապահների, դրանից քիչ հեռու ադրբեջանական դիրքերն են, որտեղից լավ տեսանելի է միջպետական ավտոճանապարհով երթևեկը։ Առաջիկայում Տավուշում նոր սահմանազատում իրականացնելու դեպքում նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին, ավելի է վտանգվելու սահմանի այդ հատվածի պաշտպանունակությունը, դա սահմանագոտու բնակչության մեջ հուսահատություն և արտագաղթ է առաջացնելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ