BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ

Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ
10.02.2025 | 08:11

Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն է՛լ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:

Նա վաղուց ու անվերադարձ կորցրել է նաև ժողովրդական աջակցությունը, որպես իշխանությունը պահելու հնարավոր հենարան:

ՔՊ խմբակցության մասին, որպես իշխանությունը պահելու հենարան, խոսելը համարում եմ լրիվ անիմաստ: Գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորները պատանդի կարգավիճակում են, Նիկոլից զզվել են ոչ պակաս, քան ժողովուրդը: Նրանք երազում են ճիշտ իրավիճակում ձերբազատվել իրենց այդ ամոթալի կարգավիճակից ու մշտական վախերից:

Մնում է գլխավորը՝ առաքելության զգացում ունեցող, առկա բարդագույն խնդիրների իրատեսական լուծումներն ունեցող, կամային ու վճռական ընդդիմություն:

Ընդդիմություն, որն առանց երկմտության ու խաբեության, խնդիր կդնի ու գործողությունների գրագետ կոմբինացիայով կհասնի իշխանափոխության:

Փրկելու գոնե այն, ինչ դեռ հնարավոր է փրկել:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ