Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տգետը չարիք է

Տգետը չարիք է
01.03.2025 | 13:17

ՈՒկրաինայի նախագահի երեկվա խոսքը, բացի հիմար և ոչ ադեկվատ բովանդակությունից, արտառոց էր նաև իր չափազանց անտակտ տոնով:

Էս տղան հայտնի կլոուն է, հայտնի «կոմատոզնիկ» է (թմրամոլ), հայտնի քաղաքական խեղկատակ է և հայրենավաճառ. 3 տարի օտար շահերի համար իր ժողովրդին կոտորեց բավական չէ, այսօր ներկայացել էր Սպիտակ տուն՝

անհարգալից հագուստով,

անհարգալից կեցվածքով,

անհարգալից տոներով,

անհարգալից խոսքով:

Եթե որևէ տեղ կկարդաք, որ ամերիկյան կողմն է գեներացրել զրույցի նմանօրինակ ընթացք, իմացեք՝ մանիպուլյացիա է: Զելենսկին ինքը ստիպեց, որ իր հետ էդպես խոսեն՝ աշխարհին ապացուցելով, որ խամաճիկը չի կարող նախագահ դառնալ, նույնիսկ եթե ողջ աշխարհը նրան ընդունի այդպիսին: Նրա դիմաց նստած էին դիպլոմատներ, որոնց հետ նա, հավանաբար, այլևս չի հանդիպելու:

Նկարում ՈՒկրաինայի դեսպանն է ԱՄՆ-ում՝ հանդիպման ընթացքում: Ծանոթ ամոթ է, չէ՞:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ