Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Պետք է ուխտ կապենք

Պետք է ուխտ կապենք
09.03.2025 | 05:55

Շատերին թվում է, թե Սիրիան Հայաստանից շատ է հեռու, և էրդողանական բարբարոսների եղեռնագործությունները Լաթաքիայում մեզ չեն վերաբերվում։

Բայց... արի ու տես` 2 հայ է զոհվել: Զոհերը հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են, ովքեր սպանվել են թուրքամետ ավազակախմբերի կազմակերպած ջարդերի արդյունքում։

Սիրիան հայկական աշխարհի մի մասն ընդգրկող հատված է, որտեղ հայերի հոծ զանգվածներ հայտնվել են Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության արդյունքում։ Ցեղասպանները հիմա էլ Սիրիայում են նույն ոճով շարունակում, ինչպես իրենց եղբայրները 2020 թվականից սկսած անում էին Արցախում, Ջերմուկում հայերիս նկատմամբ։

Երբ խոսում եմ ազգային առաքելության մասին, շատ կարեւոր եմ համարում երեք առանձնահատուկ խնդիր, որի շուրջ պետք է ուխտ կապենք.

*Ներազգային համերաշխություն,

*հզորացնել Հայաստանը ամեն գնով,

*դառնալ ճնշված և անիրավված ժողովուրդների պաշտպանն ու ապավենը։

Անկախ մեր քաղաքական նախապատվությունից, պետք է ուխտենք, որ մեր կյանքը և մեր գործողությունները պետք է բխեն Հայաստանի հզորության կերտման առաքելությունից։ Սա այն քաղաքակրթական հենքն է, որով մենք կարող ենք զորանալ։

Ես հավատում եմ, որ Ասքանազյան գնդերը կրկին հայտնվելու են թշնամիների մայրաքաղաքներում` ազատագրելու անիրավված և ճնշված ժողովուրդներին բռնակալների լծից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ