Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ

Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ
20.03.2025 | 15:45

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի պատճառով, հայտնվել է սեղանի վրա: Մեր երկիրը քննարկման օբյեկտ է դարձել: Փաշինյանը, պատկերավոր ասած, մտել է բանակցային սեղանի տակ ու պատրաստ է տակից ստորագրել սեղանի վրա դրված ամեն մի թղթի տակ: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը՝ շատ լավ իմանալով, որ ոչ մի համաձայնություն էլ չկա: Փաշինյանին թուղթ է պետք՝ հայ ժողովրդին կրկին խաբելու և իշխանության 3-րդ ժամկետի գնալու համար, իսկ Ադրբեջանին պետք է Հայաստանը:

Փաշինյանը ցույց է տալիս, թե, իբր, հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ չկա, և ինքն ուղիղ է բանակցում, սակայն իրականում միջնորդ կա: Դա Թուրքիան է, որին Փաշինյանը խնդրում է համոզել Ալիևին, որպեսզի նա թղթի կտորը ստորագրի՝ Էրդողանին խոստանալով, որ իշխանական աթոռը պահելուց հետո ինքը կբավարարի թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները:

Թուրք-ադրբեջանական հայտարարված և տողատակային ցանկությունները հետևյալն են.

- ՀՀ սահմանադրության փոփոխություն, ՀՀ անկախության հռչակագրից հրաժարում,

- ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում,

- Զանգեզուրի միջանցք,

- Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերից հրաժարում,

- Ադրբեջանցի «փախստականների» վերադարձ Հայաստան,

- Հայաստանի լիակատար զինաթափում,

- Մեծամորի ատոմակայանի փակում,

- Հայաստանի հանքավայրերի փակում,

- Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում,

- Ռազմատուգանք:

Թուրք-ադրբեջանական այս պահանջները բավարարելուց հետո Հայաստանը կվերանա որպես պետություն: Նիկոլ Փաշինյանը դա գիտի, բայց Ալիևին ու Էրդողանին ասում է՝ եկեք դա փուլային անենք, որպեսզի իր կաշին փրկի:

Փաշինյանի ձեռամբ իրականացվող թուրք-ադրբեջանական այս ծրագիրը պետք է կանգնեցնել: Դրա առաջին լուրջ հնարավորությունը Գյումրու ընտրություններն են, որոնք համապետական նշանակություն են ստանում:

«Քաղաքացիական պայմանագրին» Գյումրիում իշխանազրկելը հիմքեր կդնի ամբողջական իշխանափոխության համար: Գյումրեցիների ձեռքում է հայտնվել Հայաստանի ճակատագիրը որոշելու բանալին: Պահը պատմական է և պատասխանատու:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6175

Մեկնաբանություններ