Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է
12.04.2025 | 18:13

(սկիզբը` այստեղ)

«ԱՀԱ՛ ՔՈ ՄԱՅՐԸ»

«Ահա՛ քո մայրը». Իր մոր՝ Մարիամի համար խաչափայտի վրայից պատվիրեց Հիսուս Հովհաննես աշակերտին, ում սիրում էր:

«Երբ Հիսուս տեսավ մորը եւ այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-27):

Բնականաբար, ինչպես մեր Տերը իր ամենասիրելի աշակերտին՝ Հովհաննեսին ասաց. «Ահա՛ քո մայրը», նույնպես եւ առաջին հերթին յուրաքանչյուր քրիստոնյայի, ում «առանձնակի է սիրում»: Եվ, բնականաբար, ինչպես Իր մորն ասաց Հովհաննեսի համար. «Ահա՛ քո որդին», նույնպես եւ, բոլոր ժամանակներում, բոլոր քրիստոնյաներիս է Քրիստոսի խոսքը վերաբերում:

«Ահա՛ քո որդին». Տերունի այս Խոսքը ամենաառավելը եւ ամենաառաջինը առաքյալների միջոցով ընդունեց առաքելական սուրբ եկեղեցին. «Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ»,- վկայում է Գիրքը: Ըստ այդմ, առաքելական եկեղեցիների բեմերում՝ Տիրամոր պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Իսկ խորաններից ձախակողմյանը Տիրամոր բարեխոսությանը դիմելու համար է նախատեսված, աջակողմյանը՝ քահանայական ծառայության: Այսինքն, առաքելական եկեղեցին Հովհաննես առաքյալի նման, ըստ Տիրոջ պատվերի. «Տիրամորն իր մոտ առավ»:

Եվ, բնականաբար, «Ահա՛ քո մայրը» խոսքը վերաբերում էր Տիրոջ բոլոր առաքյալներին, ո՛չ միայն Հովհաննեսին, այլ Հովհաննեսի միջոցով՝ բոլո՛ր առաքյալներին, բոլո՛ր եկեղեցիներին եւ բոլո՛ր քրիստոնյաներիս:

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս Մայրն է, որովհետեւ Աստծուն որդեգրվելով եղբայրացանք Հիսուսին եւ Հիսուսի Հայրը մեր Հայրը դարձավ, իսկ Մայրը՝ Մարիամ սրբուհի Կույսը՝ ամենքիս Մայրը: Եվ Տերն էլ այդ որդեգրությունը ամենքի՛ս պատգամեց: Նախ Մորը պատվիրեց սիրելի աշակերտի համար, որ նրան ընդունի Իր փոխարեն՝ որպես որդի. «Ով ձեզ ընդունի՝ Ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է Ինձ Ուղարկողին» Խոսքի համաձայն (Մատթեոս 10-40): Եվ Հովհաննեսի միջոցով ամենքիս պատվիրեց, որ Աստվածամորն ընդունենք որպես մեր սրբուհի Մորը:

Օրհնյա՜լ է Աստված:

(շարունակելի)

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ