Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Զոհուածներէն մէկը»

«Զոհուածներէն մէկը»
24.04.2025 | 21:06

«Զոհուածներէն մէկը». այսպէս էր մեծ հայրս՝Կարապետ Թաջիրեանն անուանում այս լուսանկարը։

Այս փոքրիկ օրիորդիկը մեծ մօրս՝ տիկին Արմաշուհու հօրաքրոջ՝ Նեկտարի դստրիկը՝ Հայկուհին է, որը Կեսարիոյ Էֆքերէ գիւղի դպրոցի ուսուցչուհին էր եւ նշանուած էր «դոկտոր» Տէովլէթեանի հետ, որին 1915 թ. աքսորեցին եւ սպանեցին։

Հայկուհին ու մայրը Էֆքերէի հայութեան հետ տարագրուեցին, ճանապարհին կողոպտուեցին։

Հայկուհին երկու տարի անց թոքախտից մահացաւ «չերքէզի» տանը։

Էլիզ ԹԱՋԻՐՅԱՆ

Լուսանկարը հաւանաբար թուագրւում է 1897-1898 թթ.։

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ