Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իսկ անկառավարելի վարքը կարո՞ղ է հիմք ծառայել ինչ-որ գործընթաց սկսելու համար

Իսկ անկառավարելի վարքը կարո՞ղ է հիմք ծառայել ինչ-որ գործընթաց սկսելու համար
08.05.2025 | 12:01

Սեյրան Օհանյանը վերջերս հայտարարեց, որ «վարչապետ նիկոլ փաշինյանին» իմպիչմենտ հայտնելու հիմք չկա:

Պարոն Օհանյանին պետք է հարցնել՝ իսկ հոգեկան առողջության հետ կապված նոպաներն ու սրացումները, անկառավարելի վարքն ու տասնյակ հազարավոր մարդկանց քվեով խորհրդարանում հայտնված ընդդիմադիր պատգամավորներին «համբալներ», «վեր ընգեք տեղներդ», «վզներդ կկտրեմ», «սաղիդ ԱԱԾ պադվալ պիտի քցեմ» և նմանատիպ խոսույթով դիմող անձի համար, որին պարտաճանաչ «ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանով» եք դիմում, այս ամենը կարո՞ղ է հիմք ծառայել գոնե ինչ-որ գործընթաց սկսելու համար:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ