Ակնհայտ է, որ մեր ժամանակների ազգային աղետի գլխավոր պատասխանատու անձը ՀՀ վարչապետն է։ Բայց նա, հրաժարական ներկայացնելու փոխարեն, մինչ օրս գործում է մեր ազգային շահերին հակառակ տրամաբանությամբ։
Եվ, այո, գործում է առանց հայկական օրակարգի, առնվազն այն օրվանից, երբ վարչապետի կողմից Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս և նա հրաժարվեց պայքարել արցախահայության վերադարձի ու ինքնորոշման իրավունքով ստեղծված երկրորդ հայկական պետության վերականգնման համար։
Ավելին, նույն օրվանից նաև ՀՀ կառվարությունն ու ԱԺ-ն սկսեցին գործել ՀՀ ժողովրդի ազգային շահերին հակառակ։
Սակայն պետք է ենթադրել, որ այս դավաճանական օրակարգից ազատվելու նպատակով, ԱԺ-ում կգտնվեն անհրաժեշտ քանակի պատգամավորներ, ովքեր կապահովեն վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի ենթարկելու) գործընթացի ավարտը։
ՀՀ Ազգային Ժողովը պարտավոր է Փաշինյանին ենթարկել իմպիչմենտի, քանի որ հակառակ դեպքում ՀՀ օրենսդիր իշխանությունը կհայտվի անհեթեթ վիճակում։ Ըստ որի, ՀՀ ԱԺ-ն կվերածվի ադրբեջանական/թուրքական պահանջների վավերացման նոտարական գրասենյակի։
Սոս ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ