Ներքաղաքական դաշտում «հսկա ջարդողն» ակնհայտորեն պարտվում է բոլոր ոլորտներում՝ ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն։
Վերջին շրջանում հաճախ ենք տեսնում հոգեշեղվածի հերթական նոպաների արտահայտումը, բայց կա պատճառ և պատճառը նրա խանգարված լինելը չէ։
Աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին (գլխավորապես բայդենյան վարչախմբի պարտությունից հետո) Նիկոլը շտապում է՝ կարծելով, որ կկարողանա «պոկվել» ՌԴ-ից։
Ամերիկյան մտրակից հետո (պետքարտուղարի մակարդակով էրդողանյան Թուրքիան հայտարարվեց որպես բռնատիրական երկիր) Թուրքիան սիրաշահեց նախագահ Թրամփին՝ Սիրիայում դրածո ահաբեկչական ռեժիմին նվիրաբերելով ԱՄՆ-ին, որտեղից հետ քաշվեցին ռուսական զորքերը։
Նիկոլը կարծում է, թե ՌԴ-ն պարտվեց՝ չհասկանալով, որ ՌԴ-ն վերադառնում է տարածաշրջան՝ անկախ իր և Ադրբեջանի ղեկավարի ակնհայտ հակառուսական պահվածքից։
ՌԴ-Իրան ռազմավարական և տնտեսական (ԵԱՏՄ-Իրան) համագործակցության պայմանագրերն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, ինչին դեմ չէ նաև Մերձավոր Արևելքում տնտեսական հաջողություններ արձանագրած ԱՄՆ-ը։
Նիկոլը փորձում է «փրկվել» Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ-Մեծ Բրիտանիա՝ հակառուսական կուրս որդեգրած երկրներով, սակայն այս գործում չունի հենց ԱՄՆ-ի աջակցությունը (քաղաքական իմաստով)։
Այն, որ ՀՀ ղեկավարը վերածվել է աշխարհաքաղաքական փալասի, ցույց տվեցին վերջինիս այցերը՝ նախ Մոսկվա, հետո Ալբանիա։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հային ներկայացնողն այսքան նվաստացվում է միջազգային հարթակներում։
Ներքաղաքական դաշտում էլ պարտվում է, քանի որ արդեն գտնվել է նրա դեմ «հակաթույնը»։
Խոսում էր կոռուպցիայից, կոռուպցիայի մեջ թաթախված է ամբողջ թիմով։
Փորձում էր փողոցում (գետնի վրա) հաղթել, հիմա փողոց չի կարողանում դուրս գալ։
Փորձում էր սիրաշահել գործարարներին, հիմա չի կարող, քանի որ նոր հարկային օրենսգիրքն ու աննախադեպ ինֆլյացիան վանում են նաև գործարարներին։
Փորձում էր հաղթել ՏԻՄ-երում, սկսեց ջախջախվել նաև ՀՀ խոշոր քաղաքներում։
Խոսում էր Արցախի հայկական լինելուց, հանձնեց Արցախը դավաճանին հարիր վարքագծով (պատերազմը շարժառիթ էր)։
Ամեմևին էլ չեմ չարախնդում, քանի որ պատերազմի օրերին հարցրին.
-Եթե հաղթի պատերազմը, էլի կքննադատե՞ս…
-Եթե հաղթի, կհամարեմ, որ հաղթել եմ ինքս։
Տեղին է հիշել Հենրիկ Իգիթյանի հայտնի խոսքերը՝ ուղղված Գորբաչովին…
Հ.Գ. Ատելության քարոզով եկար իշխանության, հիմա բոլորս ատում ենք քեզ, նզովյալ լինես:
Լևոն Մնացականյան