BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գաղափարի վրա հիմնված պահվածքն ու գործունեությունը հատուկ է միայն շատ քչերին

Գաղափարի վրա հիմնված պահվածքն ու գործունեությունը հատուկ է միայն շատ քչերին
19.05.2025 | 17:11

Մտածողության մակերեսայնությունը պատմականորեն եղել է և կա մեր անհաջողությունների հիմնական պատճառը, մի հանգամանք, որը գոյապայքարում մտքի վրա հենվողներին տալիս է մեծ առավելություններ մեր նկատմամբ։

Իմաստասեր-փիլիսոփա բառը շատ վաղուց է մեզնում մտել գործածության մեջ, բայց իմաստների մեջ խորանալու արվեստն ու գիտությունը առ այսօր անհասանելի են մնացել մեզ համար։

Եթե իրերի ու իրադարձությունների իմաստի մեջ խորանալու առումով համեմատենք օտարալեզու հին պատմիչների գրածների մակարդակը մեր լավագույն պատմիչների ժառանգության հետ, ապա կտեսնենք դրանց սկզբունքային որակական տարբերությունը մեկը մյուսից, որը մեր օգտին չէ։

Եվ դա այն դեպքում, երբ մերոնք հիմնականում ունեցել են հունական կրթություն։

Մյուս չափանիշը, որով կարելի է համեմատել այդ պատմական տեքստերը, դա նրանց ժամանակակից հնչեղությունն է, որը կա օտարների մոտ և չկա մերոնց մոտ։

Ընդհանրապես, մեր ժամանակներում մտքի, գաղափարի ու իմաստի վրա հիմնված պահվածքը և գործունեությունը հատուկ են միայն շատ քչերին, որոնք կամ շատ մասշտաբային ու մեծ գործերի հետ առնչվողներն են, կամ էլ նախկինում մեծ գործերի հետ տևականորեն շփվածները, և որոնք էլ իներցիայով ու հնուց եկող բանկաֆինանսական ավանդույթներով դեռևս կարողանում են ունենալ որոշ ազդեցություն ներկայի իրադարձությունների գլոբալ ընթացքի վրա։

Պետք է նկատել նաև, որ նույնիսկ այն ուժերը, որոնք ներկայում որոշում են իրադարձությունների ընթացքն աշխարհում, ունեն որոշակի տարբերություններ դեպի այդ պրոցեսների գաղափարական, իմաստային և ուժային կողմերը, ներառյալ դրանց դերը հնարավոր գլոբալ հավասարակշիռ ռեժիմի ապահովման կամ էլ այդ հավասարակշիռ ռեժիմից դեպի դիսբալանս տանելու գործում։

Ըստ որում, մասշտաբային անհավասարակշռության ռեժիմը ձեռնտու է նախկինում գլոբալ ազդեցություն ունեցող այն ուժերին, որոնք ներկայում աշխարհի գործերի վրա կարող են ազդել միայն դեստրուկտիվ մեթոդներով, որը մինիմալ դիմադրության ճանապարհով կեղծ հաջողության հասնելու միակ միջոցն է մնացել նրանց համար։

Ուժային մեթոդներով ուրիշների հետ համեմատվելու անհնարինությունը հուշում է մեզ, որ մեծերի գործերին թեկուզ մինիմալ չափով խառնվելու համար միակ ճանապարհը գոյապայքարի իմաստային ու գաղափարական կողմերի մեջ խորանալն է, որը հնարավոր է լուրջ կրթական համակարգի վրա խարսխված մտավոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով միայն։

Ինչպես հին աշխարհում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, այնպես էլ պետական մակարդակով զարգացման բոլոր պլանները պետք է հենված լինեն գրագետ ու առաջադեմ պրոֆեսիոնալների հավաքական ուժի վրա, որի այլընտրանքը դեպի անկում գնալն է։

Իսկ գավառական մակարդակի ստամոքսաբաժակաճառային «իմաստնությունը» ուղիղ գծով դեպի կործանում տանող ճանապարհ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ