Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Խոսքը ճիպոտով «կարգի բերելու» առաջարկն իշխանությանը հասցեագրված ակնարկ է

Խոսքը ճիպոտով «կարգի բերելու» առաջարկն իշխանությանը հասցեագրված ակնարկ է
14.12.2025 | 13:17

Երբ մշակույթի անվան տակ հանդես եկող անձը առաջարկում է ֆիզիկական պատիժ խոսքի համար, նա այլևս մշակույթի ներկայացուցիչ չէ, այլ բռնապետական մտածողության քարոզիչ։ Ռուբեն Բաբայանի հնչեցրած գաղափարը՝ ճիպոտել հոգևորականին իր խոսքի համար, քաղաքակրթական խայտառակություն է։

Սա ոչ թե «սուր կարծիք» է, այլ ուղիղ կոչ բռնության՝ ուղղված քաղաքակրթության դեմ։ Այդպիսի մտածողությունը չի գալիս թատրոնից, արվեստից կամ մտքից․ այն գալիս է միջնադարից ու բռնության պաշտամունքից։

Խոսքը ճիպոտով «կարգի բերելու» առաջարկը իշխանությանը հասցեագրված ակնարկ է․ տեսեք՝ ես ձեզ հետ եմ, ես պատրաստ եմ լռեցնել, պատժել, ճնշել։ Սա ոչ թե մշակութային մտածողություն է, այլ ծառայողական լիզբոզություն, որտեղ արժանապատվությունը զոհաբերվում է քաղաքական կոնյունկտուրային։

Պատմությունը միշտ նույնն է․ երբ իշխանությունը չի հանդուրժում խոսքը, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են դա արդարացնել՝ իբրև «կարգապահություն», «պետականություն» կամ «ճիշտ մոտեցում»։ Բայց իրականում դա կոչվում է մեկ բառով՝ քծնանք։

Խոսքը ճիպոտով «կարգի բերելու» ցանկություն ունեցողը իրականում վախենում է խոսքից։ Ով ուժ ունի գաղափարի, նա չի առաջարկում ծեծել։ Ծեծ առաջարկում են նրանք, ովքեր գաղափար չունեն։

Եթե այսօր ճիպոտն առաջարկվում է արքեպիսկոպոսի համար, վաղը այն կառաջարկվի ցանկացած քաղաքացու համար, ով կհամարձակվի խոսել իշխանության, համակարգի կամ «ճիշտ գծից» դուրս։ Սա հենց այնպես չի հնչում․ սա ավտորիտարիզմի բաց հայտարարություն է։

Մշակույթը, որն արդարացնում է բռնությունը խոսքի դեմ, մշակույթ չէ։ Դա բռնության սպասարկում է։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ