«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Մենք շարունակում ենք մսխել ժամանակն ու ռեսուրսները

Մենք շարունակում ենք մսխել ժամանակն ու ռեսուրսները
23.11.2024 | 06:57

Տրանսպորտը թվայնացրեցին՝ վատացավ, դեղատոմսերը թվայնացրեցին՝ վատացավ։ Անձնագրային բաժնում հետս ընդհանրապես էպիկ դեպք կատարվեց, ասացին՝ գնա մարզեր, այնտեղ լավ է, դեռ չեն թվայնացրել։

Բա ինչի՞ օր ու գիշեր ՏՏ ժողով-համաժողովների երկրում սովորական ոչ տեխնոլոգիական ՏՏ չեն կարողանում կիրառել։

«Ապե, մի հատ լավ ծրագիր գրի» սկզբունքով պետական պատվերներ են բաշխում, հետո զարմանում են, թե ինչու գործը առաջ չի գնում։ Եվ այս խնդիրը միայն ՏՏ-ում չի. դպրոցաշինությունից սկսած՝ ցանկացած ոլորտում նույն մոտեցումն է, և, բնականաբար, նույն արդյունքը։

Զարգացած ու կայացած աշխարհում կա ոսկե կանոն՝ ցանկացած, նույնիսկ ամենամանր գործերը պետք է իրականացվեն միայն ու միայն տվյալ խնդրի/պրոդուկտի վրա ֆոկուսավորված ընկերությունների, այլ ոչ թե ամեն «ծրագիր գրողի» կողմից։

2000-ականներին աշխատում էի մի միջազգային ընկերությունում, և մեր նախագիծը հենց մեծ կազմակերպությունների թվայնացումն էր։ Երբ հիշում եմ, թե ինչ համակարգ էր գործում՝ սկսած յուզ քեյսերի անալիտիկներից մինչև ծրագրավորողներ, և համեմատում եմ ներկա «թվայնացնողների» գործելաոճի հետ, ուղղակի զավեշտ է։

Մեր երկրի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անարդյունավետությունը։ Մենք շարունակում ենք մսխել ժամանակն ու ռեսուրսները։

Հիմա, որ էս անկապությունից նորից պատերազմ պարտվենք, անպայման կհայտնվեն աշխարհաքաղաքականության տիտաններ, որոնց մի մասը կպնդի, թե ամեն ինչ արդեն մեր տեղը որոշված ու տված էր, իսկ մյուս մասն էլ կպնդի, թե ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում աշխարհաքաղաքական գործարքը չկնքեցինք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3525

Մեկնաբանություններ