Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը վաղն Ալիևը «կվաճառի» որպես հաջողված ձեռքբերում

Բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը վաղն Ալիևը «կվաճառի» որպես հաջողված ձեռքբերում
25.10.2024 | 08:30

Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը ցանկանում է խաղաղության պայմանագիր, այլ հենց այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը և այն պահել իր վերահսկողության ներքո։

Այս իրավիճակում Ալիևի խնդիրը այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի» որպես արդեն սկսված գործընթաց, որին պետք չէ խանգարել կամ միջամտել։

Ի դեպ, եթե հիշում եք, 2023 թվականին հենց այդ նպատակով Ալիևը սկսեց շրջանառել բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը, որի մասով անգամ ցույց տվեց, թե իբր կենսունակ ձևաչափ է, և դրա արդյունքում տեղի ունեցավ գերիների ազատման սիմվոլիկ գործընթաց։

Վաղը Ալիևը Բայդենին արդեն կտա իր մշտական պատասխանը. «Հայաստանի հետ մենք բանակցում ենք երկկողմ ձևաչափով, որն ունի կոնկրետ արդյունքներ»:

Իսկ Հայաստանից, ինչպես միշտ, կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10612

Մեկնաբանություններ