Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փորձում ենք նոր հեծանիվ հորինել

Փորձում ենք նոր հեծանիվ հորինել
07.12.2024 | 06:54

Մենք՝ հայերս, լինելով աշխարհի ամենահին և ավտոխտոն ազգերից մեկը, երբեմն մեզ պահում ենք այնպես, ինչպես կպահեր իրեն նոր ձևավորվող որևէ ժողովուրդ։ Այս առումով մեր ինքնաճանաչման մակարդակը զիջում է անգամ 100-ամյա պատմություն ունեցող ադրբեջանցիներին։

Մենք, ովքեր Բաբելոնից սկսած գործ ենք ունեցել գրեթե բոլոր կայսրությունների և նվաճողների հետ, այժմ փորձում ենք նոր հեծանիվ հորինել՝ որոշելու, թե ինչ աշխարհաքաղաքական դիրքավորում ունենանք Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Մինչդեռ, առնվազն վաղ միջնադարից հետո, կանոնական մակարդակով պարզ էր, թե ինչ և ինչպես պետք է անել։ Ավելին, 20-րդ դարի սկզբին հստակ սահմանվել են մեր աշխարհաքաղաքական դիրքավորման սկզբունքները։ Պետք է հստակ լինեին նաև մեր տնտեսական, ռազմական, գիտական ու մշակութային հնարավորությունների մասին պատկերացումները՝ ինչը կարող ենք և ինչը չենք կարող։ Առնվազն Տիգրանակերտի ու Արածանիի ճակատամարտերից հետո պետք է հստակ պարզ լինեին մեր ուժի և թուլության աղբյուրները։ Բա ընդամենը 30 տարի առաջ հաղթական պատերազմ ունենաս ու հիմա նստես-քննարկես՝ կարո՞ղ ես դիմադրել, թե չէ։

Ամենասարսափելին մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, որի արտացոլումը Արցախի ու Արարատ լեռան նկատմամբ վերաբերմունքն է. «Ստեղ էն ա լիքը ամայի հողեր կան, մի հատ դրանք բնակեցրեք, նոր Արցախի մասին խոսացեք», «Դե սար ա, է՛լի, էն ա լիքը ուրիշ սարեր կան»։

Սա արդեն բացարձակ մանկուրտի մոտեցում է։ Սենց պատկերացումներով կա մեկ ապագա՝ թուրքի համար գենետիկական մատերիալի վերածվելը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ